News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վիճակը կայուն ծանր է, նա հիվանդանոցում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Երեկ փորձել են հարցաքննել, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալու»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Արթուր եւ Գարիկ Գալեյանների նկատմամբ քրգորլ է հարուցվել է N զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու  դեպքերի հետ կապված:

Գարիկ Գալեյանին նախօրեին ձերբակալել էին, սակայն նրա առողջական վիճակը վատացել է եւ նրան տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ:

ՔԿ հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:

Նախաքննության ընթացքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ