News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Irakanum.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը  քիչ առաջ որոշել է դադարեցնել ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։

NEWS.am-ի հետ զրույցում ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ տեղեկությունը, նշելով, որ խորհուրդն այդ հարցով խորհրդակցական սենյակում է։

Մեզ հետ զրույցում Վարդազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանն էլ ասաց՝ եթե ԲԴԽ-ն հիմա նման որոշում կայացնի, ապա դրանով եւս մի քանի խախտում կավելացնի արձանագրված մյուս խախտումներին։

Նշենք, որ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով որոշումը հրապարակվելու է հունիսի 23-ին։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։

«Էն ժամկետը, որը ասել ես, դրանից հետո չեմ կարա կանգնացնեմ». Վարդազարյանը հրապարակել է Ջհանգիրյանի հետ ձայնագրությունը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ