News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

James Webb տիեզերական հեռադիտակը ստացել է Տիեզերքի ամենախոր, հստակ եւ հանգամանալի պատկերը, տեղեկացրել է ԱՄՆ-ի Աերոնավտիկայի եւ Տիեզերական տարածքի ուսումնասիրման ազգային վարչության (NASA) կայքը։ Սա հեռադիտակից արված առաջին լիարժեք գունավոր լուսանկարն է։

Պատկերն ստացվել է NIRCam-ի՝ հեռադիտակի մերձավոր ինֆրակարմիր հեռադիտակի օգնությամբ։ Լուսանկարում երեւում է SMACS 0723 գալակտիկաների կուտակումը. NASA-ի նկարագրմամբ՝ այն «ծածկում է երկնքի ավազահատիկի չափ տարածքը, որը ինչ-որ մեկը Երկրի վրա պահում է պարզած ձեռքի հեռավորությամբ»։ Լուսանկարը ստեղծվել է մեկ շաբաթվա ընթացքում։

NASA-ում նշել են, որ SMACS 0723-ը գրավիտացիոն լինզա է հեռադիտակի համար եւ մեծացնում է դրա հետեւում գտնվող ավելի հեռավոր գալակտիկաները։ NIRCam-ը կարողացել է որսալ նաեւ այդ գալակտիկաների «մանրագույն կառուցվածքները», նախկինում դրանք նկատելի չէին։

James Webb-ը ամենախոշոր եւ ամենահզոր հեռադիտակն է, որը մարդկությունը երբեւէ ուղարկել է տիեզերք, նշել է Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA)։ Սարքը NASA-ի, ESA-ի եւ Կանադայի տիեզերական գործակալության (CSA) համատեղ արտադրանքն է։ Նրա օգնությամբ գիտնականները կարող են հետազոտել տիեզերքի՝ ինչպես Արեգակնային համակարգի, այնպես էլ այլ գալակտիկաների զարգացման փուլերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ