News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայնման եւ նոր մակերեսով մասնաշենք կառուցելու նախագծման եւ հետագայում նաեւ շինարարության թույլտվություն տալու գործով նյութերն «անհետացել են»։

Գլխավոր դատախազության մեր աղբյուրները հայտնում են, որ  այդ գործով նյութերը ոստիկանությունից ուղարկվել է դատախազություն, որտեղից էլ՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեից, երկրորդ օրն է՝ մեզ հետ զրույցում վստահեցնում են, որ այս գործով կոմիտեում նյութեր չկան. 

«Որեւէ տեղեկություն չունենք»,- ասացին կոմիտեից։

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 8–ին, SHAMSHYAN.com-ը հաղորդել էր, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի դեպքի փաստով։ Ըստ կայքի, ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հայկ Մարությանը 2019 թվականի փետրվարի 18-ին առանց նպատակային նշանակությունը փոխելու արդյունաբերական ընդերք օգտագործման եւ այլ արտադրական նպատակային նշանակության, Երեւան քաղաքի Բագրեւանդ փողոցի 110 հասցեում գտնվող հողամասում տրամադրել է «ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայման եւ նոր մակերեսով մասնաշենք կառուցելու» նախագծման եւ հետագայում նաեւ շինարարության թույլտվություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ