News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկի ուղղությամբ մղված մարտերում զոհվել է 43-ամյա պայմանագրային զինծառայող Գրիգոր Կիրակոսյանը:

Գրիգոր Կիրակոսյանն ութ տարի առաջ էր անցել Զինված ուժեր ծառայության: Մինչ այդ նա զբաղվում էր հրուշակագործությամբ:

Նա ամուսնացած էր: Ուներ երկու որդի եւ մեկ դուստր: Մեկ որդին անչափահաս է:

«Գրիգորը սեպտեմբերի 11-ին վերադարձել էր հերթապահությունից, սակայն հաջորդ գիշերը տագնապով նորից բարձրանում է դիրքեր, իսկ սեպտեմբերի 13-ին էլ զոհվում ԱԹՍ-ի հարվածից: Չորս ընկերների հետ է լինում, որոնցից միայն մեկն է փրկվում: Մենք իրեն հաճախ խնդրում էինք, որ վերադառնա նախկին աշխատանքին, սակայն ինքն ասում էր, որ չի կարող մենակ թողնել իր 18 տարեկան զինվորներին: Ասում էր, որ ավելի լավ է ինքը մահանա, քան իր տղաների մահը տեսնի»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Գրիգոր Կիրակոսյանի հորեղբոր դուստրը՝ Աղավնի Կիրակոսյանը:

Գրիգոր Կիրակոսյանը մասնակցել էր նաեւ 44-օրյա պատերազմին, կռվել էր Քարվաճառում: Պատերազմից տարիներ առաջ նա ընտանիքի հետ Երեւանից տեղափոխվել էր Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ բերդ:

«Շատ գեղեցիկ սեփական տուն էին կառուցել, եղբայրս ծառայությանը զուգահեռ զբաղվում էր անասնապահությամբ եւ մեղվաբուծությամբ: Սիրում էր եւ իր աշխատանքը, եւ գյուղի կյանքը: Սակայն պատերազմի ընթացքում ընտանիքը լքում է գյուղը՝ իրենց հետ ոչինչ չվերցնելով: Բայց եղբայրս ուժեղ մարդ էր, դիմանում էր կորստին: Ասում էր մի անհանգստացեք՝ տուն է, նորից կստեղծենք... «Եռաբլուրում» է անդառնալին»,- ասաց Աղավնի Կիրակոսյանը:

Գրիգոր Կիրակոսյանը հուղարկավորվել է սեպտեմբերի 16-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Վերջին տվյալով՝ զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Լավ ենք հասկանում կատարվողը։ Այսօր երեկոյան ջահերով երթ ունենք, դրանից հետո, եթե ինչ- որ բան ծրագրվի կամ սկսվի կիմանաք...
«Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել...
Իշխող մեծամասնությունը մերժել է սահմանի սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախաձեռնությունը
Փաստաթղթի համաձայն, գործընթացը պետք է հիմնված լինի․․․
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Փորձագետը հիշեցրեց, որ այս գործընթացը պետք է ունենա փուլեր...
Սա ուղիղ հրահանգավորված է իշխանությունների կողմից. Դանիելյանը` Բագրատաշենի ու Նոյեմբերյանի միջադեպերի մասին
Ինչպես Բագրատաշենում, այնպես էլ Նոյեմբերյանում մարդկանց մեջ մխրճվել է...
Բագրատ Սրբազանը հորդորեց սահմանամերձ բնակավայրերի բոլոր համայնքապետներին անվստահություն հայտնել կառավարությանը
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հորդորում է սահմանամերձ...
Ամենաշատ