News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արևմուտքն իր գործիքակազմը չի գործադրում հայկական կոնտեքստում: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

Հարցին՝ ի՞նչ պիտի անի Հայաստանի կառավարությունը, որ չի անում, նա արձագանքեց. «Օրինակ՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն երբ հայտարարում են ՀՀ-ին սատարելու ու մարդու իրավունքներն ու դեմոկրատիան պաշտպանելու իրենց պատրաստակամության մասին, անպայմանորեն քաղաքական երկխոսության մեջ պետք է դրվի նրանց կողմից ադրբեջանցիների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։ Եթե այդ պատժամիջոցները չեն կիրառվում, և մեր նկատմամբ երկակի ստանդարտներ են դրվում, ապա մեր փոխհարաբերություններում պետք է բարձրաձայնվի երկարաժամկետ հեռանկարով դեպի Արևմուտք ձգտելու հայկական կուրսի նպատակահարմությունը»:

Ըստ իրավապաշտպանի, Արևմուտքն իր գործիքակազմը չի գործադրում հայկական կոնտեքստում, հակառակն է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դեպքում. «Ուկրաինականի պարագայում մենք տեսնում ենք ոչ միայն ռազմական օգնություն, նաև շատ ներգործուն պատժամիջոցներ, որոնք հարվածում են որոշում կայացնող պաշտոնյաներին, բիզնեսներին, անգամ՝ քաղաքացիներին:

Պետությունն այն սուբյեկտն է, որը կարող է բացատրություն պահանջել, թե ինչու Հայաստանի հետ կապված հարաբերություններում այս գործիքները չեն օգտագործվում»:

Անդրադառնալով Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարություններին, որտեղ նա ըստ էության հավասարության նշան էր դրել հայերի ու ադրբեջանցիներ կողմից իրականացված հանցագործություններին, Սիրանուշ Սահակյանն ասաց. «Սա արհեստականորեն երկու պետությունների մեջ հավասարության նշան դնելու քաղաքականության մաս է, և նրանք, որպես կանոն, չեն արձագանքում այն միջադեպերին, որոնք միակողմանի են, եթե նույնիսկ համարձակվել են և արձագանքել են, անպայմանորեն լինում է քաղաքական ճնշում Ադրբեջանի իշխանությունների կողմից»:

Իրավապաշտպանն ասաց, որ տեսանյութերից հավաքագրում են նաև տեղեկություններ, որոնք կարող են բացահայտել հայաստանյան զինված ուժերի կողմից կատարված չարաշահումներ, հայտնաբերելու դեպքում դրանք ներկայացնում են ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությանը, խնդրում, որ հետաքննեն: Առ այսօր, սակայն, հայկական ուժերի կողմից ադրբեջանցի զինծառայողների գնդակահարության դեպք չեն հանդիպել։

Պաշտոնական Երևանը չպետք է բավարարվի հայտարարություններով

Հայաստանի իշխանությունների հայտարարություններին, որ հետամուտ են լինելու միջազգային բոլոր հարթակներում, ատյաններում խնդրի բարձրաձայնմանը, Սիրանուշ Սահակյանը հակադարձեց. «Այդ հայտարարությունը ես կարող եմ անել, և հասարակությունը կընկալի, բայց Հայաստանի Հանրապետությունը ունի իրավապահ համակարգ, որը ստեղծված է հանցագործություններ քննելու, բացահայտելու և մեղավորներին պատժելու համար: Այս դեպքում մենք ունենք մեր քաղաքացիների դեմ կատարված ծանրագույն հանցագործություն: Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը արդյունավետորեն քննել է այդ միջադեպերը և օգտագործում է միջազգային համագործակցության գործիքները մեղավորներին Հայաստան բերելու և Հայաստանում արդարադատության առջև կանգնեցնելու նպատակով»:

«Եթե Հայաստանը ցանկանում է համոզել Նիդերլանդների կառավարությանը, որոնք, ասեմ, շատ բարեկամաբար են տրամադրված, որ պետք է այս դեպքերը հետաքննել, իրենք պետք է կարողանան աջակցել: Օրինակ, ասենք՝ ունենք բացահայտված այս դեպքը, ունենք այսպիսի ապացույցներ, ունենք նույնականացումներ, հիմա փոխօգնության կարգով ուղարկում ենք, որպեսզի դուք էլ լրացնեք այդ գործողությունների կատարումը, հսկողության տակ վերցնեք այս արարքին առնչություն ունեցող ադրբեջանցիներին, անհրաժեշտության դեպքում ձերբակալեք, ներկայացնեք ձեր երկրում արդարադատության, կամ հանձնման գործիքներով ուղարկեն Հայաստան, որպեսզի մենք կարողանանք պատժենք», - մանրամասնեց Սիրանուշ Սահակյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որպեսզի ստանանք այն, ինչ լեգիտիմ մերն է, պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ լեգիտիմ մերը չի. Փաշինյան
Եթե մենք ուզում ենք ամուր պահանջենք, որ Ադրբեջանը տա, պետք է մենք գանք...
Երևանը Ռուսաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ սադրիչ հայտարարություններ էր անում. Տարասով
Հայաստանը շատ թույլ օղակ է դարձել տարածաշրջանային անվտանգության համակարգում...
Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պшտերազմ կլինի․ ԱԺ պատգամավոր
Ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանն այսօր անակնկալ այց է կատարել Տավուշի մարզ:  Ոսկեպար համայնքում տեղի է ունեցել հանդիպում մարզպետի, Նոյեմբերյան...
40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից
Կազմակերպությունները խիստ մտահոգիչ են և անընդունելի են համարում ՀՀ կառավարության և  Ազգային ժողովի ղեկավարների կողմից արտահայտած…
Բայրամովը Բոնոյին հավաստիացրել է խաղաղ մտադրությունների լրջության մասին
Բայրամովը հանդիպել է Լուի Բոնոյի հետ...
Բայրամովը հայտնել է «ադրբեջանա-հայկական խաղաղ օրակարգի առաջմղման պատմական պայմանների մասին»
Բայրամովը հանդիպել է Սթոլտենբերգի հետ...
Ամենաշատ