ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ երեք տարի է` ասմունքի փառատոն է կազմակերպվում, որին մասնակցում են Հայաստանի տաբեր մարզերի, Լեռնային Ղարաբաղի եւ Ջավախքի ներկայացուցիչներ: Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն այսօր` սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դա շատ լավ մրցույթ է եւ դրան մասնակցելու համար երեխաները, մեծերը կարդում են Տերյան:
Ասուլիսի մյուս բանախոսը` լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, անդրադառնալով այդ մրցույթին, նշեց, որ իրեն դուր չի գալիս, որ այդ մրցույթի մասին հայտարարության տեքստի մեջ Հովիկ Աբրահամյանի մեծադիր լուսանկարն են դնում:
«Նրանց մտքինը Տերյան կամ Ռազմիկ Դավոյան կարդալը չէ, այլ Հովիկ Աբրահամյան անձի անուղղակի կամ ուղղակի քարոզչությունը: Տերյան լիներ, Չարենց լիներ, դուք լինեիք, բայց ոչ Հովիկ Աբրահամյանը»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը: Նա նաեւ նշեց, որ իրենք քաղաքապետարանի եւ «Էդիտ Պրինտ» ընկերության հետ Հանրապետական առաջին ընթերցանության մրցույթն են կազմակերպում, բայց դրա ժամանակ «ոչ քաղաքապետի, ոչ «Էդիտ պրինտի» տնօրենի, ոչ էլ իր լուսանկարը չենք դնում»:



























