News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի բակով անցնող «Աբուհայաթ» ջրանցքը, որն ունի պատմամշակութային արժեք, կառավարության որոշմամբ հանվել է պատմամշակութային հուշարձանների ցանկից։ Կառավարությունը ջրանցքի փոխարեն նպատակահարմար է համարել բազմաբնակարան շենք կառուցել։ Գիտնականները ստիպված են պաշտոնյաներին բացատրել, որ որոշումը անօրինական է եւ սպառնում է կենտրոնի գործունեությանը։

Կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը նոյեմբերի 24-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց, որ արհեստական խոչընդոտներ են ստեղծվում, հաստատությունը դադարել է պետպատվերներ ստանալ։

Կենտրոնի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանի խոսքով՝ բոլոր հաստատությունները մեկը մյուսի վրա են գցում այս հարցը։

«Իշխանությունները չեն գիտակցում, թե ինչ են անում կամ, ընդհակառակը, գիտակցում են։ Նույն տրամաբանությամբ, հետագայում Կենտրոնը կարող են փակել կամ պաշտոնապես տեղափոխել այլ վայր։ Առանց այս հարցի պարզաբանման՝ ստեղծվում է անորոշություն։ Իշխանությունները վերացնում են բոլոր խոչընդոտները, որ այս բնակելի շենքը կառուցվի, նրանք առանց մեր իմացության ջրանցքը տեղափոխելու թույլտվություն են տվել։ Աշխատանքային օրից հետո գալիս ու ջարդում են ցանկապատը՝ փորձելով ներթափանցել մեր տարածք, որտեղով մասամբ անցնում է ջրանցքը»,- հավելեց նա։

Կենտրոնի մոտ շինարարական աշխատանքները, ըստ Հակոբյանի, կարող են բացասական ազդեցություն ունենալ մի քանի հազար դոլար արժողությամբ զգայուն սարքավորումների վրա, որոնց համար պատասխանատվությունը կրում են գիտական հաստատության աշխատակիցները։

Կենտրոնի մեկ այլ փոխտնօրեն Մեսրոպ Հարությունյանն ասաց, որ մեկ տարի առաջ վարչապետի հանձնարարականով հանձնաժողով պետք է ստեղծվեր, սակայն կառավարության ղեկավարի հանձնարարություններն, ըստ էության, չեն կատարվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ