News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Վատիկանի գրասենյակը։

Պապը, մասնավորապես, հայտարարել է, որ «անհանգստացած է Հարավային Կովկասում Լաչինի միջանցքում տիրող իրավիճակով»։

«Ինձ անհանգստացնում են մարդկանց կյանքի համար ծանր մարդասիրական պայմանները, որոնք կարող են էլ ավելի վատթարանալ ձմեռային եղանակի պայմաններում», - գրասենյակը մեջբերել է Ֆրանցիսկոս I-ի խոսքերը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից, այսպես կոչված, «բնապահպանների» անվան տակ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ