News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Ստամբուլում ընտրություններին ընդառաջ մտադիր են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նվիրված թանգարան բացել։  

T24 թերթի սյունակագիր Մուրատ Սաբունջուն հայտնել է, որ թանգարանը տեղակայվելու է Քասիմփաշա շրջանում՝ Ոսկե եղջյուր ծոցի արեւելյան ափին, որտեղ Էրդողանն անցկացրել է կյանքի առաջին տարիները: 

Թանգարանում կցուցադրվեն Էրդողանի եւ նրա կնոջ՝ Էմինեի կյանքի տարբեր պահերի լուսանկարներ եւ տեսանյութեր, կօգտագործվեն հոլոգրամներ։   

Նշվում է նաեւ այդ շրջանի առանձնահատուկ նշանակությունը, որտեղ գտնվում է թանգարանը։ Սա Տերսանի շրջանն է, որտեղ նավերը կանգնեցվել են նավաշինարաններում Օսմանյան կայսրության ժամանակ։ Նախագիծը ղեկավարում է գործարար եւ Rixos շքեղ հյուրանոցների ցանցի ղեկավար Ֆեթահ Թամինջեն, որին, ինչպես հիշեցնում է սյունակագիրը, ժամանակին մեղադրում էին Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ, որի կազմակերպությունը Թուրքիայում ահաբեկչական է ճանաչվել, սակայն դատարանը հանել է մեղադրանքները Թամինջեի նկատմամբ։

Թուրքիայում հերթական համընդհանուր ընտրությունները՝ միաժամանակ նախագահական եւ խորհրդարանական, ծրագրվում են 2023 թվականի հունիսի 18-ին։ Ավելի վաղ Էրդողանը թույլ է տվել ընտրությունները հետաձգել ավելի վաղ ժամկետով՝ «հաշվի առնելով սեզոնային պայմանները»։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ