News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը եւ Ադրբեջանի նախագահի քաղաքական հայտարարությունները շատ են դանդաղեցնում հնարավոր խաղաղ պայմանագրի ստորագրման գործընթացը։ Հունվարի 19-ին Ազգային ժողովում՝ ճեպազրույցի ժամանակ, այս մասին այս մասին հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Նա չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ խաղաղ գործընթացը մտել է փակուղի` հիշեցնելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը։ Վերջինս, մասնավորապես, ասել է, որ Հայաստանն Ադրբեջանին ուղարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ իր առաջարկները եւ այժմ սպասում է պատասխանի։

Պատգամավորը հիշեցրեց նաեւ Հայաստանի վարչապետի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի հեռախոսազրույցի մասին. «Վերջինս, ի դեպ,  պատրաստակամությունն էր հայտնել որպես միջնորդ նպաստել խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի առաջխաղացմանը»,- նշեց Խանդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ խաղաղ պայմանագրի գործընթացը սկսվել է Վաշինգտոնում։ Ընդ որում Հայաստանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ ցանկացած հարթակում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցել։

«Կարեւոր է, որ միջնորդ կողմը կարողանա երաշխավորել այս փաստաթղթի կենսունակությունը։ Եվ մենք չենք շեղվում մեր նպատակներից։ Մենք շարունակելու ենք ամեն ինչ անել, որ սա իրականություն դառնա»,- եզրափակեց իշխող կուսակցության պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ