News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդյանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել իր ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի  միջեւ տեղի ուենցած միջադեպից։

«Ժամը 10–ին  սկսվեց նիստի քննարկումը, որը նորմալ հունով ընթանում էր, մի պահ քննարկման բնականոն ընթացքը խաթարվեց, պատգամավորները սկսեցին բավականին բարձր խոսել եւ ես փորձեցի պարոն Մինասյանին, մնացած պատգամավորներին ասել, որ եկեք վերադառնանք քննարկման բովանդակային փուլ, եւ սրանով ավարտենք։ Դրանից հետո պարոն Սահակյանը ասաց՝ Դուք չեք կարող մեզ վրա ձայն բարձրացնել, ասացի՝ ես նիստը վարում եմ ու շարունակելու եմ վարել, բա՝ չեք կարող, չեք կարող, մոտեցավ ինձ, որովհետեւ կանգնել էի եւ առանց որեւէ բան անելու, հարձակվեց ինձ վրա, հետո դիմեց փախուստի։ Հարվածել է ինձ, տեսնում եք, թե որտեղ»,– պատմեց Վլադիմիր Վարդանյանը։

Դիտարկմանը, թե ընդդիմությունն ասում է, որ Վարդանյանը վեր է կացել տեղից, ձեռքով հարվածել սեղանին, սադրել, իշխող ուժի պատգամավորն ասաց.

«Ես քայլ չեմ արել դեպի պատգամավորը, ես մնացել եմ այն հատվածում, որտեղ սովորաբար նստում եմ, ինձ ճանաչողները կփաստեն, որ ես մշտապես եղել եմ այն անձը, որը փորձել է բերել կոմպրոմիսի։ Այս անգամ այդ միջադեպը տեւել է մի րոպե, ըստ էության, ես կատարել եմ իմ իրավաչափ գործառույթները, ես որպես նիստը վարող պահանջել եմ հանդարտվել ու հարգել միմյանց։ Ես քայլ դեպի պատգամավոր Սահակյանը չեմ կատարել ու չէի էլ կարող կատարել։ Պարոն Սահակյանը բարձրացել է տեղից, մոտեցել ինձ առանց որեւէ բան ասելու՝ հարվածել»։

Վարդանյանը չբացառեց, որ Մհեր Սահակյանի ձեռքին հարվածելիս ինչ–որ առարկա է եղել։

«Բավականին ծանր հարված էր, երկու կար են դրել»,– ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովում միջադեպ է գրանցվել  Պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ, գոռգոռոցներ են լսվել: Դրանից հետո իրավապահները բերման են ենթարկել եւ ձերբակալել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ Իսկ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վնասվածքով տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան մտադիր է ավելացնել հանցագործ ներգաղթյալների արտաքսումների թիվը
Հարցն ուսումնասիրելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով...
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 60 կգ կոկաինով բանանի խմբաքանակ է հայտնաբերվել. Baza
Նշվում է, որ կոնտեյների ստացողը Կրասնոյարսկից ընկերություն է...
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Սևբերետավորները ուժի կիրառմամբ գյուղացիներին բերման ենթարկելուց հետո ուրախ ողջագուրվում են
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրանցում...
Երևանի Զատիկյանի անվան դպրոցում 13-ամյա աշակերտուհին միջոցառման ժամանակ հանկարծամահ է եղել
Դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել...
Ամենաշատ