News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ գյուղի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են հնչել, դիրքերի ուղղությամբ շտապօգնության մեքենաներ են բարձրացել:

NEWS.am-ին Կութի բնակիչներից մեկը հայտնեց, որ ամենայն հավանականությամբ, վիրավորներ կան կրակոցների արդյունքում:

Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի և հորդորեց դիմել ՊՆ:

Պաշտպանության նախարարությունը դեռ որեւէ հաղորդագրություն չի տարածել այս առնչությամբ, չի արագանքում նաեւ մեր հեռախոսազանգերին:

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Վարդենիսի ուղղությամբ կրակոցներ են հնչել, մեկ զինծառայող ծանր վիրավորում է ստացել:

Տպել
Ամենաշատ