News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի բացման անխուսափելիության մասին»։

«Մենք (Թուրքիայի նախագահի հետ - խմբ.) մտքեր փոխանակեցինք «Զանգեզուրի միջանցքի» վաղաժամ բացման շուրջ։ Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ: Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է»,- ասել է Ալիևը, հաղորդում է ԱՊԱ-ն։

«Ամեն դեպքում, մենք կուժեղացնենք մեր ջանքերն այս ուղղությամբ։ Այս միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար և դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում համագործակցության հարցերի վրա»,- ընդգծել է Ալիևը։

«Զանգեզուրի միջանցքի հարցի լուծումը մեզ երկու կարևոր հնարավորություն կտա. Ե՛վ ճանապարհների, և՛ երկաթգծերի կառուցման շնորհիվ Թուրքիայի և Նախիջևանի միջև կապն ավելի կամրապնդվի։ Այդ կապերը կամրապնդեն Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները»,- ասել է Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի իշխանությունները չորս գյուղերի փոխանցումն օգտագործեցին Հայաստանին նոր մեղադրանքներ հնչեցնելու համար
Շրջայցի մեկնարկից մի քանի ժամ էլ չի անցել, և ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն «հայտնում են հայկական վանդալիզմի մասին»...
Կիրանցի բնակիչները ադրբեջանական դրոշ են նկատել սահմանազատված հատվածում․ գյուղապետ
Իրանց սահմանապահները որտեղ կանգնած են, մեր դրոշի հակառակ․․․
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության օրվա առիթով
Բլինքենը շնորհավորել է Ադրբեջանին Մայիսի 28-ի առիթով...
Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ գործընթացը քննարկվելու է Թուրքիայի Անվտանգության խորհրդում. TRT Haber
Հայ-ադրբեջանական գործընթացը քննարկվել է Թուրքիայի ԱԽ-ում...
Մեզ վրա այս գործընթացը մի անգամ արդեն վաճառել են. քանի՞ անգամ կարելի է վաճառել Ալմա Աթայի հռչակագիրը. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ալմա Աթայի հռչակագրին...
Մի մասն ասում է՝ մենք կարող ենք խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ, եթե բոլորով ապրենք ՌԴ հովանու ներքո. Կարապետյան
Այն մարդը, ով Ռուսաստանի հետ իսկական ընկերություն է անում, Ռուսաստանը այդ մարդուն երբեք մենակ չի թողնում...
Ամենաշատ