News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն օգտվել են ԿԽՄԿ տվյալներից Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատուրյանին անօրինաբար ձերբակալելու համար։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, այսօր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինականորեն դրված անցակետում զննում անցնելիս առեւանգվել է Արցախի քաղաքացի, որին ԿԽՄԿ-ն Արցախից տեղափոխում էր Հայաստան։ ԿԽՄԿ-ն ավելի ուշ պարզաբանել է, որ բոլոր տվյալները տեղափոխվող անձնաց մասին փոխանցվում են կողմերին։

Օգտվելով դրանից՝ Ադրբեջանի իշխանությունները շտապ «մեղադրանք են թխել», որի «հիման վրա» տղամարդն առեւանգվել է։

Ադրբեջանական ԶԼՄ-ներում արդեն հայտնվել է տեղեկություն Խաչատուրյանի կալանավորման մասին ադրբեջանցիների «ցեղասպանությանը հանցակցության» պատճառով։

«Քննությունը պարզել է, որ նշված օրը Ադրբեջանի քաղաքացի, 1955թ. ծնված, Ասկերանի շրջանի Բադարա գյուղի բնակիչ, այդ գյուղում բնակվող Վագիֆ Չերքեզի Խաչատուրյանը, որը վարորդ էր աշխատում Խանքենդիի քաղաքային ավտոտրանսպորտային ձեռնարկությունում, հայազգի այլ անձանց հետ համատեղ Մեշալի գյուղում տարբեր զենքերի կիրառմամբ, այդ թվում հրազեն եւ հետեւակի մարտական մեքենաներ, զինված հարձակում են գործել այդ գյուղի դեմ. սպանվել են ադրբեջանական ազգության 25 անձինք, 14 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվաքներ է ստացել, 358 մարդ բռնի տեղահանվել է իր օրինական բնակավայրից։ Բացի այդ, Խաչատուրյանը, շարունակելով համատեղ հանցավոր գործողություններն այն անձանց հետ, որոնց հետ ավելի վաղ դավադրության մեջ էր մտել, պետությանը եւ գյուղի բնակիչների ունեցվածքին պատճառել է 5 մլն 496 հազար 900 մանաթ ընդհանուր գումարի վնաս»,- գլխավոր դատախազության հաղորդագրությունը մեջբերել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ