Իրանի շուկան մեզ համար շատ կարեւոր է.  այս պահին Իրանը Հայաստանի համար երրորդ թիրախային շուկան է, որտեղից շատ զբոսաշրջիկներ են այցելում երկիր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը՝ անդրադառնալով «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնին, որն անցկացվելու է Սիսիանում, օգոստոսի 10-11-ին:

Նրա խոսքով` արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանում անցկացվում է փառատոնը, և նախորդ տարի շատ լավ արդյունքներ են գրանցել։

«Նման փառատոներն օգնում են, որ մենք ավելի հետաքրքիր մթնոլորտ ստեղծենք Հայաստանում և Իրանից ավելի շատ զբոսաշրջիկներ գրավենք։ Ինքս ծնվել եմ Իրանում, իրանական խոհանոցը շատ սիրում եմ, և սա շատ լավ հնարավորություն է երկու երկրների մշակույթն ու խոհանոցը մի տեղում ցույց տալու համար»,–ասաց Պօղոսեանը՝ հավելելով, որ ամեն տարի կփորձեն փառատոնը շարունակել: