News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև բանակցությունները և չի ընդունի աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն տարածաշրջանում, հայտնում է IRNA-ն։

Ինչ վերաբերում է կովկասյան հարցին, ապա և՛ Իրանը, և՛ Թուրքիան համակարծիք են եղել, որ լարվածության և հակամարտությունների դարաշրջանն ավարտվել է, և այժմ եկել է համագործակցության ժամանակը, ասել է Ամիր Աբդոլահիանը։

«Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև բանակցությունները և չենք ընդունելու տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և տարածաշրջանում առկա տարանցիկ երթուղու արգելափակումը», - ընդգծել է Իրանի արտգործնախարարը։

Նա նաև նշել է, որ ինքը և իր թուրք գործընկերը պայմանավորվել են Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ձևաչափի շուրջ, որն առաջարկվել է Թուրքիայի արտգործնախարարի կողմից՝   կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն օժանդակելու համար։

Հիշեցնենք, որ այսօր Ֆիդանը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում իր առաջին այցն է կատարել Իրան։




!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ