News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարության առաջնային պարտքն է հնարավորինս հոգատար կերպով ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին ու ապահովել նրանց ամենահրատապ կարիքները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա խնդրեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին ներկայացնել այս պահին առկա վիճակագրությունը ԼՂ-ից Հայաստան ժամանակ բռնի տեղահանվածների մասին:

Փոխվարչապետը նշեց, որ այսօր առավոտյան ժամը 10-ի դրությամբ բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը 66 500 է: «Ընդ որում ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ այս անձանց մեծ մասը, հատկապես Հայաստան է տեղահանվել երեկ և անցյալ օրը, ընդհանուր առմամբ եթե առաջին երկու օրերի ընթացքում՝ սեպտեմբերի 24-ին և 25-ին տեղահանվել էին ընդհանուր թվով 9000 մարդ, ապա միայն ամսի 26-ին տեղահանվածքների թիվը 22,800 է եղել, իսկ երեկ 26,600, իսկ կեսգիշերից մինչև այսօր առավոտյան ժամը 6–ը` 8100։ Ժամանումների ինտենսիվությունը շատ բարձր է»,– ընդգծեց փոխվարչապետը։

Ըստ նրա` օթևան է ստացել մոտ 10 967 քաղաքացի։ Օթևանների բաշխվածությունը, փոխվարչապետի խոսքով, գրեթե նույնն է, միայն մի փոքր շատ են եղել Կոտայքում, Սյունիքում։

«Մենք աշխատում ենք այն անձանց նույնականացնել, ովքեր այդ պահին որևէ կարիքի անհրաժեշտության համար դիմում են մեր պատկան մարմիններին»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ