News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Մաքսային մարմնի կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության համար (մաքսատանը կայանման համար,– խմբ.) դրույքաչափերը միջինում 3 անգամ կբարձրանան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը։

«Նախկինում մեքենաների մեծ հոսք կար, օրինակ, Գյումրու մաքսատանը, քանի որ ավելի շատ մեքենա էր ներկրվում, քան մաքսազերծվում, և պահեստը շատ սեփականատերերի համար դարձել է որպես ավտոկայանատեղի։ Հոսքը զգալիորեն նվազել է, սակայն խնդիրը դեռևս առկա է։

Առաջարկում ենք ավտոտրասնպորտային միջոցների համար դրույքաչափերը վերանայել` սահմանելով ավելի բարձր դրույքաչափ, որպեսզի տարածքները որպես ուղղակի կայանման վայր չօգտագործեն։ Սա կնշանակի` եթե մարդատար ավտոմեքենայի համար այսօր գանձվում է 1600 դրամ, ապա հետագայում կգանձվի օրական 5000 դրամ։ Սա չի գործի, եթե ձևակերպում անի ներմուծողը, ընդ որում, առաջին օրվա համար սահմանել ենք, որ պետական տուրք ընդհանրապես չի գանձվի»,– ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ Մաքսակետում կայանելու սակագներն այժմ ավելի ցածր են, քան մոտակա կայանատեղիներում, այդ պատճառով էլ մարդիկ չեն շտապում դուրս բերել մեքենաները: Այժմ հնարավորություն ունեն ավելի շատ մեքենաներ մաքսազերծել, քան բերվում է երկիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Nissan Motor-ը թարմացրել է իր եվրոպական կոմպակտ քրոսովերի՝ Nissan Juke-ի ինտերիերը:
Երկրորդ սերնդի Nissan Juke-ն արտադրվում է միայն Բրիտանիայում, որտեղից այն արտահանվում է ԵՄ, Բրիտանական Համագործակցության որոշ երկրներ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Թայվան...
Bentley-ն բացառիկ Bentayga-ն անվանել է Առաջին համաշխարհային պատերազմի հերոսի անունով 
Որպես Ուայթի սխրանքի հիշեցում՝ Mulliner-ը Bentayga Azure-ը զարդարել է բազմաթիվ պղնձագույն շեշտադրումներով...
Ներկայացվել է Brabus Rocket 1000 ռեկորդային սուպերքարը
Ընդհանուր առմամբ կարտադրվի 25 նման լիֆթբեք
Aston Martin-ը կատարելագործել է երկդռնանի Vantage-ը. այն ավելի արագ է դարձել
Բրիտանական արտադրողը կատարելագործել է իր մարզական ավտոմեքենաները...
ԱՄՆ մաքսատանը հազարավոր Audi-ներ, Bentley-ներ և Porsche-ներ են պահում փոքր չինական դետալի պատճառով
Մաքսավորների մոտ պահվում է մի քանի հազար Audi ավտոմեքենա, մոտ հազար Պորշ և մի քանի հարյուր Բենթլի...
Ավտոմեքենաների մարտկոցների կյանքը երկարացնելու պարզ միջոց է մշակվել
Սթենֆորդի համալսարանից պրոֆեսոր Ժանգի և դոկտոր Սայավոնգի ղեկավարած թիմի վերջին հետազոտությունը...
Ամենաշատ