News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերություններն ու բարելավել գարեջրի համը, ասել է կատարված հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Քևին Ֆերստրեպենը։

16 հոգուց բաղկացած համտեսողների խումբը երեք տարի շարունակ համտեսել է և գայլուկի համով, քաղցրությամբ, թթվայնությամբ ու շուրջ 50 այլ հատկանիշներով գնահատել 250 գարեջրից յուրաքանչյուրը:

Համադրելով տարբեր տվյալների համակցություններ՝ գիտնականների թիմը ստեղծել է մեքենայական ուսուցման վրա հիմնված նմուշներ՝ կանխատեսելու համար, թե ինչպիսին կլինի գարեջրի համը և դրա գնահատականը՝ ըստ բաղադրության: Այնուհետև նրանք ստացված արդյունքներն օգտագործել են՝ բարելավելու արդեն իսկ առկա առևտրային գարեջրի որակը՝ հավելելով նյութեր, մասնավորապես կաթնաթթու և գլիցերին, որոնք գարեջրի նմուշները գնահատելիս նշվել են որպես ընդհանուր որակի բարելավման կարևոր գործոններ:

Համտեսող հանձնախմբի եզրակացությունները ցույց են տվել, որ հավելումները բարելավում են ինչպես ալկոհոլային, այնպես էլ ոչ ալկոհոլային գարեջրի վարկանիշը այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են քաղցրությունը, թնդությունը և ընդհանուր գնահատականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն
Շրջայցի ընթացքում OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը մանրամասն  ներկայացրեց տվյալների մշակման կենտրոնի ենթակառուցվածքները և ամպային լուծումները...
«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է իրականացրել «Ջրվեժ» անտառպարկում
2000-ից ավելի սոֆթեցի բնասերները մաքրել են անտառպարկի 50 հեկտար տարածք, ճանապարհները և լիճը...
Bloomberg. ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կանդրադառնան Ռուսաստանի Դաշնություն մատակարարվող չիպերի վրա
Բացի այդ, սահմանափակումները կվերաբերեն այն ընկերություններին, որոնք, ըստ Վաշինգտոնի, ապրանքներ են...
Մասկն իր ընկերություններում կարգելի Apple սարքերը դրանցում ԱԲ նոր տեխնոլոգիաների առկայության դեպքում
Մասկը կարգելի ԱԲ տեխնոլոգիաների առկայությամբ սարքերն իր ընկերություններում...
Airbus-ը ներկայացրել է վերջին Wingman անտեսանելի դրոնի կոնցեպտը
Wingman-ը հետևող կործանիչ անօդաչու թռչող սարք է, որը կարող է կառավարել Eurofighter-ի բազմաբնույթ կործանիչի օդաչուն...
Թուրքիայի հակամենաշնորհային Մրցակցության խորհուրդը 15 մլն դոլարով տուգանել է Google-ին
Թուրքիայի հակամենաշնորհային խորհուրդը տուգանել է Google-ին...
Ամենաշատ