News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է, որ բաժանվել է իր ընկերուհուց՝ դերասանուհի Ֆաթիմա Ֆլորեսից, որի հետ հարաբերությունները  սկսել էին 2023 թվականի ընտրական գործընթացի ժամանակ, հայտնել է երկրի նախագահը X-ի իր միկրոբլոգում՝ ԱՄՆ շրջագայության ժամանակ։

«Մենք որոշել ենք դադարեցնել մեր հարաբերությունները և պահպանել ընկերական կապը՝ հաշվի առնելով այն, թե ինչ ենք զգում միմյանց նկատմամբ և որքան ենք սիրում, հարգում և հիանում իրարով»,- ասել է նա։

Բաժանման պատճառների թվում Միլեյն առանձնացրել է, որ Ֆլորեսը բազմաթիվ աշխատանքի առաջարկներ է ստացել ԱՄՆ-ում և Եվրոպայում, և որ դա, զուգորդվելով իր նախագահական աշխատանքի հետ, հանգեցրել է նրան, որ նրանք սկսել են առանձին  ապրել՝ անհնարին դարձնելով իրենց ուզած հարաբերությունները:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ