News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Զվարթնոց» օդանավակայանի, մասնավորապես՝ գործող տերմինալը, արդեն չի բավարարում, որպեսզի հոսքը սպասարկի: Լավարկման տեղեր կան, և, անկեղծ ասած, մեր տպավորությամբ անընդհատ լավարկվում են հոսքերի կառավարման հարցերը, բայց դա բավարար չէ, պետք է նոր տերմինալ կառուցվի: Այդ , այսօր՝ մայիսի 22-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին, թե «Զվարթնոցը» դժվարություններ է ունենում հոսքերը կառավարելու տեսանկյունից, մինչդեռ կան երկրներ, որտեղ սահմանահատումներն էլեկտրոնային եղանակով են կատարվում, և հերթերը նվազում են:

«Նոր տերմինալի կառուցման շուրջ այս պահին կան բանակցություններ: Բանակցությունները բավականին բարդ են, որովհետև գործող կոնցեսիոն պայմանագրով կոնցեսիոն հարաբերությունները շարունակելը, կարծում ենք՝ անհնարին է, որովհետև կան պարամետրեր, որոնք այսօրվա իրականության մեջ ՀՀ-ի համար անընդունելի են»,- ասաց նա:

Ըստ փոխվարչապետի՝ նոր տերմինալի նախագիծը և էսկիզը կան, բայց պայմանագրի այլ դրույթների հետ կապված քննարկումները դեռ շարունակվում են:

«Մոտավորապես 1 ամիս հետո ինդիկատիվ պայմանները՝ նոր ներդրում իրականացնելու և կոնցեսիոն հարաբերություններն ընդլայնելու վերաբերյալ, մենք կամփոփենք: Ներդրման չափը մոտավորապես 450 միլիոն եվրոյին համարժեք է այս պահին քննարկվում»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ