News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Հունիսի 24-ին Երեւանում տեղի ունեցավ «Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան» գրքի առաջին հատորի շնորհանդեսը: Լուսինե Սահակյանի, Անի Ոսկանյանի, Անի Սարգսյանի՝ 1040 էջից բաղկացած այս աշխատությունը Հայոց ցեղասպանությանն առնչվող բացառիկ վավերագրությունների ամբողջություն է, որն իրականացվել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հետ համագործակցությամբ։

«Դեռեւս 2017 թ-ին Երեւանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի առաջարկով մեր աշխատանքային խումբը՝ Երեւանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների Հայոց բանական առնչությունների բաժնի իմ գործընկեր Անի Սարգսյանի հետ միասին մեկնեց Երուսաղամի Հայոց պատրիարքարան՝ թվայնացնելու 1938 թ-ից այնտեղ ի պահ տրված Հայկական հարցին եւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվային, թերեւս, ամենամեծ հավաքածուն: 1922 թ-ին Զավեն պատրիարքը կարողացել էր քեմալականների մուտքով կազմակերպել արխիվի դուրսբերումը, եւ այն հայ ժողովրդի նման անցել է դեգերումների ճանապարհով ու, վերջապես, հասնելով Մանչեսթեր, Մարսել, 1938 թ-ին հանգրվանել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում»,-լրագրողների հետ զրույցում պատմոց Լուսինե Սահակյանը:

Արխիվը, որից օգտվել են հեղինակները, անմշակ վիճակում էր, պահվում էր 11 արկղերում եւ ներկայացնում 1912-1922 թթ. ժամանակահատվածը: «Սրանք դիվանագետների, հոգեւորականների, օտար քաղաքական գործիչների զեկուցագրեր են, նամակներ, տարաբնույթ վիճակագրական ցուցակներ… անգամ երիտթուրք ոճրագործների ցուցակներ, որոնք ներկայացնում են նրանց գործած ոճիրների մեթոդները, ձեւերը: Այստեղ կան նաեւ Թալեաթի, Էնվերի կողմից հայերի բնաջնջման հրամանագրեր»:

Այս վավերագրերին ժամանակին անդրադարձել են ցեղասպանության առաջին սերնդի ներկայացուցիչները, սակայն Լուսինե Սահակյանի խոսքով՝ իրենց նպատակն  էր ստեղծել ընդարձակ ցուցակ՝ տեղեկագիր մատյան, որտեղ ներկայացված են դեռեւս առաջին արկղում պահվող վավերագրերը. «Որոշ բաներ բառացի ենք տեղադրել՝ հաշվի առնելով նյութի կարեւորությունը՝ մասնավորապես օսմաներեն վավերագրերը, որպեսզի դրանք արագ հասանելի լինեն լայն շրջանակներին: Կարծում եմ, որ սա շատ օգտակար կլինի Հայոց հարցի պատմության մասնագետներին, քանի որ գիրքը ներկայացված է նոր լույսի ներքո, ինչի հարցում մեզ օգնել են հենց այդ արխիվային վավերագրերը»,-հավելեց Սահակյանը:

Գրքի խմբագրման աշխատանքներով զբաղվել են Վահրամ Շեմմասսյանը, Վաչե Բրուտյանը, Ռուբեն Մելքոնյանը, Միհրան Մինասյանը, Ալեքսանդր Սաֆարյանը, Սերգեյ Վարդանյանը, Սեդա Գասպարյանը, Վարուժան Պողոսյանը։

Շնորհանդեսը վարում էր ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան պ. գ. դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Գրքի մասին խոսելիս, ինչպես հեղինակներն, այնպես էլ բանախոսներն, ընդգծեցին դրա նպատակն ու կարեւորությունը՝ հույս հայտնելով, որ այն կօգնի Հայոց ցեղասպանության կազմակերպիչ պատասխանատուներին ու մասնակից հանցագործներին օրինական պատժելու եւ արդարությունը վերականգնելու հարցում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Նախարարը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց...
Հայաստանում վերապատրաստվող ամերիկացի ուսուցիչներն իրենց երկրում կդասավանդեն Հայոց ցեղասպանության իրական պատմությունը
Արդեն երրորդ տարին անընդմեջ ամերիկացի 15 ուսուցիչ մասնակցում է ամերիկյան…
Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի...
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող․․․
The Jerusalem Post. Իսրայելը Հայոց ցեղասպանությունը պետք է հիմա ճանաչի
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Գազայում աղետալի հումանիտար....
Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ Բացահայտումներ
Գերմանացի գիտնական, թուրքագետ Հիլմար Կայզերը և ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանը, համատեղ ուսումնասիրության ենթարկելով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ