Մենք գնում ենք դեպի իմ երազած Հայաստանը: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի նախկին մարզպետ, ԵԿՄ անդամ Ռազմիկ Թեւոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօրվա Հայաստանը Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանն է:
Խոսելով սահմանազատման մասին, նա նշեց, որ հասկանալի է այդ գործընթացը. «Բոլոր մեր տարածքները սահմանագծման արդյունքում հետ են գալու»,-ասաց նա:
Թեւոնյանը այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով. «Թույլ տվեք ես գնամ իմ ընկերոջ երեխայի գերեզմանին»:





























