Ինդոնեզիայում փրկարարներն արդեն երկրորդ օրն է, ինչ որոնում են Ճավայի ծովում ուղևորատար նավի խորտակման հետևանքով անհետ կորած 130 քաղաքացիներին։ Այս մասին հայտնել է տեղի փրկարարական ծառայությունը։
Վերջին տվյալներով՝ որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է 622 մասնագետ և շուրջ 12 նավ։
Սեպտեմբերի 14-ի առավոտվա դրությամբ՝ կա 6 զոհ, իսկ 107 ուղևորի և անձնակազմի անդամի հաջողվել է փրկել։
243 մարդ փոխադրող Virgo Transport 8 նավն անհետացել էր հանգստյան օրերին բռնկված ուժգին փոթորկի պատճառով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։




























