ՀՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 14-ի նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը։ Համապատասխան առաջարկով հանդես է եկել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր ձեռնարկել Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ։ Ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 224 զոհ։

Այժմ, ըստ իբր վերջնականապես հաստատված «խաղաղության» մասին մշտապես խոսող իշխանությունների տվյալների, Ադրբեջանի օկուպացիայի տակ է մնում Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր։