Արևմտյան Եվրոպայի երկրների ֆոնդային ինդեքսներն ուրբաթ օրվա առևտրաշրջանն ավարտել են աճով՝ նավթի գների անկման ֆոնին։
Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 համախմբված ինդեքսն ավելացել է 0,49%-ով՝ հասնելով 639,1 կետի։
Բրիտանական FTSE 100-ն աճել է 0,39%-ով, գերմանական DAX-ը՝ 0,82%-ով, ֆրանսիական CAC 40-ը՝ 0,78%-ով, իտալական FTSE MIB-ը՝ 1,36%-ով, իսկ իսպանական IBEX 35-ը՝ 0,91%-ով։
Ներդրողները շարունակում են վերլուծել Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) հինգշաբթի կայացած նիստի արդյունքները, որտեղ կարգավորիչը, ինչպես և սպասվում էր, հիմնական տոկոսադրույքները բարձրացրեց 25 բազիսային կետով։
Կարգավորիչը նաև զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության պատճառով եվրագոտում տեղի ունեցող գնաճը երկար ժամանակ կպահպանվի թիրախային 2%-ային մակարդակից բարձր սահմաններում։
Ուրբաթ օրը գնաճի վերաբերյալ թարմ տվյալներ է հրապարակել նաև ԱՄՆ կառավարությունը։ Ըստ դրանց՝ օգոստոսին երկրում գնաճը պահպանվել է հուլիսյան 3,4% մակարդակում՝ համընկնելով շուկայի սպասումների հետ։
Stoxx 600-ի կազմում աճի առաջատարների թվում են Infineon Technologies (+5%), Universal Music Group (+4,2%), Logitech (+3,5%), Nokia Corp. և Thyssenkrupp AG (+3,4%՝ երկուսն էլ) ընկերությունները։
Համախմբված ինդեքսում ամենամեծ անկումն արձանագրած ակտիվներից են Lanxess (-4,9%), Norsk Hydro (-3,8%), Barry Callebaut (-3,7%), Novo Nordisk (-3,4%), London Stock Exchange Group և K+S (-3,2%՝ երկուսն էլ) ընկերությունները։
Alstom SA-ի բաժնետոմսերն թանկացել են 2,4%-ով։ Դա կապված է եղել այն լուրերի հետ, որ գնացքների ֆրանսիական արտադրողն ավելի քան 1,2 միլիարդ եվրոյի պայմանագրեր է ստացել բրիտանական TransPennine Express օպերատորին նոր էլեկտրագնացքների մատակարարման և երկարաժամկետ տեխնիկական սպասարկման համար։
Աճել է նաև թանկարժեք իրեր արտադրող ընկերությունների շուկայական արժեքը․ Moncler (+2,5%), LVMH և Kering (+1,9%՝ երկուսն էլ)։ Hermes-ի ցուցանիշը, ընդհակառակը, նվազել է 0,7%-ով։
Կիսահաղորդիչների ոլորտի ASM International-ի կապիտալիզացիան ավելացել է 1,2%-ով, STMicroelectronics-ինը՝ 2,4%-ով, BE Semiconductor Industries-ինը՝ 2,8%-ով, ASML Holding-ինը՝ 0,3%-ով։
Դեղագործական ոլորտը առևտրաշրջանն ավարտել է բացասական տիրույթում․ GSK-ի արժեթղթերի գնանշումները նվազել են 0,3%-ով, Roche-ինը, Sanofi-ինն ու AstraZeneca-ինը՝ 0,4%-ով, Novartis-ինը՝ 0,1%-ով, Bayer-ինը՝ 1,1%-ով, Merck KGaA-ինը՝ 0,2%-ով։





























