Հունաստանի Գավդոս կղզու ափամերձ գոտում միգրանտներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 25-ը համարվում են անհետ կորած։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Հունաստանի ափային պահպանությանը։
Նշվում է, որ նավում ընդհանուր առմամբ եղել է 77 մարդ։ Մոտակայքում գտնվող երկու նավերի անձնակազմերին հաջողվել է փրկել 51 հոգու։
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2026 թվականի սկզբից ի վեր Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի երկրներից Հունաստան է մուտք գործել ավելի քան 22 հազար ապօրինի միգրանտ (ողջ 2025 թվականի ընթացքում գրանցված շուրջ 49 հազարի համեմատ)։ Նրանց մոտ կեսը ժամանել է Լիբիայից և ափ իջել Կրետեում․ շատերը հայտարարել են, որ ցանկանում են Հունաստանից անցնել եվրոպական այլ երկրներ։





























