Ռուսաստանն իրեն պատասխանի իրավունք է վերապահում Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին հարվածելու դեպքում։ Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։
«Չնայած ԱՄՆ նախաձեռնած պայմանավորվածությանը էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին չհարվածելու մասին, որին Կիեւը, թվում էր, թե պաշտոնապես աջակցել է, նացիստական ռեժիմի ուխտադրուժ գրոհները ռուսական տարածքում շարունակվում են։ Մարտի 19-ին հարվածի տակ է ընկել Կուբանի նավթաբազան, մարտի 21-ին՝ Կուրսկի մարզի «Սուջա» գազաչափիչ կայանը։ Բացի այդ, գրանցվել են Ուկրաինայի ԶՈւ դրոնների գիտակցված ուղղորդման հերթական բարբարոսական դեպքերը բնակելի տների եւ սոցիալական հաստատությունների դեմ։
Ակնհայտ է, որ նման պահվածքով Կիեւը նորից ցուցադրում է լիակատար անպատրաստվածություն պայմանավորվածություններին, ինչպես նաեւ խաղաղության հասնելու ձգտման բացակայություն։ Ինչպես եւ 2022թ., նորից գործի են դրվել սադրանքները՝ բանակցային գործընթացը խափանելու նպատակով։
Հստակ նախազգուշացնում ենք, որ եթե Կիեւի ռեժիմը շարունակի ապակառուցողական գիծը, ռուսական կողմը իրեն պատասխանի իրավունք կվերապահի, այդ թվում սիմետրիկ»,- նշվել է Զախարովայի հայտարարությունում։




























