Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ ինքը նրան առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի: Իսրայելի առաջնորդի խոսքով՝ ինքն անձամբ է Թրամփին հանձնել առաջադրման նամակը:

Բանակցությունների սկզբում լրագրողների հետ զրույցում Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը համագործակցում է ԱՄՆ-ի հետ՝ գտնելու այն երկրները, որոնք կօգնեն պաղեստինցիներին կառուցել ավելի լավ ապագա: