Մենք վերացնում ենք Ադրբեջանի հետ պաշտպանական համագործակցության սահմանափակումները։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Թրամփը Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ գագաթնաժողովի ժամանակ։

«Դա կարևոր իրադարձություն է»,- պարզաբանել է նա։

Ըստ նրա՝ երկու երկրներն էլ գոհ են դրանից։

Նա կրկին նշել է, որ ԱՄՆ-ը ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը։

Նշենք, որ խոսքը վերաբերում է «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղման կիրառման դադարեցմանը։

Այսպիսով, ԱՄՆ-ը կչեղարկի 1992 թվականի «Ազատության աջակցության մասին» օրենքի այն ուղղումը, որը Հայաստանի հետ ունեցած վեճերի պատճառով արգելում է Ադրբեջանի կառավարությանն ուղղակի օգնություն ցուցաբերել։