Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հանդիպել և բանակցություններ է վարել Ռուսաստանի Պետդումայի և Դաշնության խորհրդի պաշտոնյաների հետ, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։

Նիստը վարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին երեքշաբթի ժամանել է Մոսկվա՝ շարունակելով տարածաշրջանային և միջազգային ինտենսիվ խորհրդակցությունների շարքը՝ իր ռուսաստանցի գործընկերոջ և այլ պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար։