Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Նյու Յորք կատարած այցի ընթացքում շփվել է Թուրքական տան մոտ իրեն դիմավորած քաղաքացիների հետ, հաղորդում է Anadolu-ն։

Ամբոխի մեջ նկատելով մի փոքրիկի, ում ծնողները անձրևի տակ չորս ժամ սպասել էին իրեն, Էրդողանը խնդրել է բացել ցանկապատն ու ընտանիքին ներս հրավիրել։ Երբ երեխան վախեցել է մարդկանց բազմությունից ու լաց է եղել, նախագահը նրան ոսկե մետաղադրամ է նվիրել և ծնողներին խնդրել չնեղացնել փոքրիկին։

Երեխայի հայրը՝ Մուհամմեդ Ուրքերը, պատմել է, որ ընտանիքով ժամանել են Գերմանիայից, և Էրդողանի հետ հանդիպումն անվանել է «աննկարագրելի ու շատ հուզիչ պահ»։