Դուբայում տեղի են ունեցել մի քանի պայթյուններ։

Պայթյունները որոտացել են նաեւ Բուրջ Խալիֆայի մերձակայքում։ Նշենք, որ դա աշխարհի ամենամեծ շենքն է։

ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին եւ երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի եւ Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։