Ապրիլի 14-ին, ժամը 22.55-ին Գյումրի քաղաքի հիվանդանոցից տեղեկատվություն է ստացվել, որ սննդային թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել Գյումրիի Անի թաղամասի 9-րդ փողոցի 7-րդ շենքի թիվ 28 բնակարանի բնակչուհիներ` 1994թ. ծնված Էլվիրա, 1994թ. ծնված Ջուլիետա, 1976թ. ծնված Գայանե Ազարյանները եւ Անի թաղամասի 3-րդ փողոցի 5-րդ շենքի թիվ 29 բնակարանի բնակչուհիներ` 1959թ. ծնված Թազագյուլ Պետրոսյանը եւ 1989թ. ծնված Արմինե Դրմեյանը: Այդ մասին ապրիլի 14-ին, ժամը 23.05-ին զեկուցել է Շիրակի մարզային փրկարար վարչության դիսպետչերը, հայտնում է ԱԻՆ-ի լրատվական ծառայությունը:

Ըստ բժշկի գնահատման` տուժածների առողջական վիճակը բավարար է: