Լինելով թիվ 27 դպրոցի տնօրեն, «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը բավականին մեծ աշխատանք է կատարել, իսկ հիմա առաջադրելով իր թեկնածությունը թիվ 12-րդ ընտրատարծքում, գալիս է բերքահավաքի: Այս մասին, այսօր` ապրիլի 16-ին, մամուլի ասուլիսում նշեց ինքը` Անահիտ Բախշյանը:
Նրա խոսքով, իր նախընտրական ուղերձն է. «Գալիս եմ որակյալ կրթության համար»: Ըստ Բախշյանի, որակյալ կրթություն նշանակում է նաեւ ուսուցչի արժանապատիվ աշխատավարձ: «Ուսուցիչների շաբաթական ծանրաբեռնվածությունը 22 ժամից պետք է դառնա 18 ժամ, սակայն դրանից աշխատավարձը չպետք է փոխվի»,-ասաց նա ու հավաստիացրեց, որ ընտրվելու դեպքում, առաջիկա 5 տարում լինելու է ժողովրդի կողքին եւ պատասխանելու է բոլոր դիմումներին:




























