Թերթի աղբյուրները տեղեկացրել են, որ կիրակի օրը մի արտառոց դեպք է տեղի ունեցել «Հայաստան» հանրախանութում:
«Սեփականատեր Հայրապետ Հայրապետյանը երեկոյան ժամին գինովցած գնացել է հանրախանութ եւ սկսել գոռգոռալ աշխատակիցների, այդ թվում եւ հանրախանութի պահակի վրա: Կրքերն այնքան են թեժացել, որ վերջինս պահակին հանել է դուրս ու սկսել ծեծել:
Մեր տեղեկություններով` ժամը 20:20-ի սահմաններում հանրախանութի մոտ մեծ վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է նրանով, որ պահակը հայտնվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Նա մինչ այժմ հիվանդանոցում է, սակայն փաստաթղթերում նշված է, թե պահակն է խմած եղել եւ փողոցում ինչ-որ մեկի հետ է վիճել»,- գրում է թերթը:




























