Թերթը զրուցել է Վ. Բրյուսովի անվան պատական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ: «Սուրեն Զոլյանը չի ցանկանում քաղաքական աստառ տալ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ իր ունեցած կոնֆլիկտին: «Ես լավ հասկանում եմ,որ իմ հայտարարությունները կարող են այլ կերպ մեկնաբանել: Չեմ կարող ասել, թե պարոն Աշոտյանի այս պահվածքը քաղաքական դիվիդենտներ շահելուն ուղղված քայլ է: Նրա նման գործելաոճը ուղղակի վնասարարություն է իր կուսակցության հանդեպ: Եթե դա չի հասկանում, գոնե իր կուսակցական ավագ, փորձառու ընկերները պետք է նրան բացատրեն», «Հայացք»-ն ասաց Սուրեն Զոլյանը»,- գրում է «Հայացք» թերթը:
Տեղադրություն




























