Երեւանի թիվ 5 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված ՀԱԿ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարել էր, թե իր մրցակիցը ՀՀԿ-ի կողմից առաջադրված, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Գեւորգյանն է: Այդ մասին գրում է  «168 ժամ» թերթը:

««Այդ երիտասարդ տղայի հասակի չափ քաղաքականությամբ եմ զբաղվում: Եթե մենք իսկապես լինեինք ազատ ժողովրդավրական երկիր, պարզ է, որ իշխող ՀՀԿ-ն իմ դեմ կառաջադրեր ավելի փորձված, լուրջ եւ տարիքով քաղաքական գործչի»,- ասել էր նա:

«ՀՀ ցանկացած քաղաքացի օրենքով սահմանված կարգով կարող է առաջադրել իր թեկնածությունը: Ինչ վերաբերում է Հ. Հովհաննիսյանի բերած փաստարկին, թե ինքը քանի տարի է զբաղվել քաղաքականությամբ, ապա կարող եմ ասել, որ երբ ես 17 տարեկանում պայքարում էի անկախության, ազատության համար, Հ. Հովհաննիսյանն այդ ժամանակ, լինելով Կոմունիստական կուսակցության անդամ եւ Աբովյանի շրջխորհրդի նախագահ, խոչընդոտում էր այդ պայքարին»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել  Երեւանի թիվ թիվ 5 ընտրատարածքիում պատգաավորության թեկնածու, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը` պատասխանելով այն հարցին, թե որպես տարիքով բավական երիտասարդ` վատ չի՞ զգում Հ. Հովհաննիսյանի հետ նույն ընտրատարածքում առաջադրվելու փաստից»,- գրում է  «168 ժամ» թերթը: