Երեւանում, ապրիլի 16-ին տեղի է ունեցել Ամալյա Կոստանյանի անվան ամենամյա մրցանակի հանձնման արարողությանը: Մրցանակը հանձնվել է երկրորդ անգամ եւ շնորհվել է 2011-ին սկզբունքային ու խիզախ գործունեություն իրականացրած եւ քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձի` Լալա Ասլիկյանին:
Մրցանակը հանձնել է 2011 թ. առաջին դափնեկիր Արտակ Զեյնալյանը: Այն սահմանվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի եւ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի համատեղ նախաձեռնությամբ:
Անցյալ տարի մրցանակը հանձնվել է դեկտեմբերի 9-ին` կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը:




























