Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել ժամանակակից հույն ուղղափառ աստվածաբան Ստիլիանոս Պապադոպուլոսի «Վիրավոր արծիվը. Ս. Գրիգոր Աստվածաբան» աշխատության հայերեն թարգմանությունը: Թարգմանությունը հունարենից կատարել է Մարիաննա Ապրեսյանը:

Գիրքը նվիրված է 4-րդ դարի Ընդհանրական եկեղեցու խոշոր աստվածաբան Գրիգոր Նազիանզացիի կենսագրությանը: Այս աշխատությունը բազմիցս հրատարակվել է եւ իբրեւ կենսագրական պատմավեպ լայն տարածում ունի ժամանակակից ընթերցողների շրջանում: Այս գրքի կարեւորությունը հայ իրականության մեջ պայմանավորված  է նրանով, որ Գրիգոր Աստվածաբանը Հայ եկեղեցու տոնելի սրբերից է եւ կապադովկյան մյուս հայրերի հետ զգալի ազդեցություն է գործել Հայ եկեղեցու աստվածաբանության ձեւավորման եւ զարգացման վրա:

Գիրքը հրատարակվել է Մայր աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ: