Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա հետ միասին ապրիլի 18-ին նշվելու է նաեւ «Համաշխարհային մշակութային եւ բնության ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի» ընդունման 40-ամյակը:
Այն անցկացվելու է «Համաշխարհային ժառանգություն» անվանումով:
ՀՀ մշակույթի նախարարության կողմից այդ օրվա կապակցությամբ կիրականացվեն գիտակրթական, մշակութային միջոցառումներ, որոնք միտված են հուշարձանների պահպանմանն ու հանրահռչակմանը:



























