Հայաստանի եւ Իսրայելի կառավարությունները համաձայնագիր կկնքեն գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին: Համաձայնագրի կնքմանը համաձայնություն տալու կառավարության որոշման նախագիծը ներառված է ապրիլի 19-ի կառավարության նիստի օրակարգում:

Նշենք, որ Իսրայելի գյուղատնտեսությունը արդյունավետության առումով համարվում է աշխարհում ամենակատարելագործվածներից մեկը: Այս երկրի առանձնահատկությունն այն է, որ գյուղատնտեսությունը զարգացվել է անապատային անմշակ հողերի վրա: Իսրայելում է հայտնագործվել կաթիլային ոռոգման համակարգը, ինչը հեղափոխություն էր համաշխարհային գյուղատնտեսությունում:

Ըստ համաձայնագրի նախագծի` Հայաստանն ու Իսրայելը կհամագործակցեն անասնաբուծության, թռչնաբուծության, ձկնաբուծության, ջերմոցային տնտեսության, ոռոգման համակարգերի զարգացման ոլորտներում: