Թերթը գրում է, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Կենտրոնում մեծամասնականով առաջադրված թեկնածուների օգտին փորձում է քվեներ ապահովել՝ իր ընտրազանգվածին նրանց ուղղությամբ կողմնորոշելով:
«Մեր տեղեկություններով, օրեր առաջ, Մայրության օրվա՝ ապրիլի 7-ի առիթով Բեգլարյանը «Ջոս» ռեստորան է հրավիրել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կրթական, բուժական եւ այլ հաստատությունների ներկայացուցիչներին եւ խնջույք կազմակերպել: Ներկա են գտնվել նաեւ Կենտրոնի պատգամավորության թեկնածուներ Ռուբեն Սադոյանը եւ Գարեգին Նուշիկյանը: Ներկաներն ավելի շատ տպավորվել են ոչ թե թեկնածուների, այլ Բեգլարյանի՝ քաղաքապետին վայել պահվածքով»,- գրում է «Հրապարակը»:



























