Հանրապետության տարածքում ապրիլի 20-ին, 24-ին գիշերը եւ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 21-23-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քամին կլինի հարավ-արեւմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 2-4, 21-23-ին նույնքան կբարձանա:

Երեւանում ապրիլի 20-ին, 24-ին գիշերը եւ երեկոյան ժամերին, 21-23-ին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-18մ/վրկ: