Երեկ, ժամը 09,30-ին ոստիկաններն այցելել են ՌԱՀՀԿ ղեկավար, Մաշտոցի պուրակի ապամոնտաժող կրպակներից առաջին բրիգադի անդամ Մանվել Սարգսյանին`պատճառաբանությամբ, որ ապրիլի 15-ին պուրակում իրականացված գործողությունների ժամանակ բազրիքն անցել է, որի համար ցանկացել են ակտավորել: Այդ մասին գրում է «Ժամանակը»:

««Ասացի` ինչո՞ւ չեք ակտավորել տեղում, պատասխանեցին, որ իրենք այսպես էլ իրավունք ունեն ակտավորելու»,- «Ժամանակին» տեղեկացրերց Մանվել Սարգսյանը: Հարցին` ոստիկանության այս քայլը արդյոք վախեցնելո՞ւ, ընկճելո՞ւ նպատակ ունի, Մ. Սարգսյանը պատասխանեց, որ իրենք իրենց ոտքով-ձեռքով պուրակ են եկելեւ հայտարարել` եթե անօրինական են իրենց գործողությունները, ձերբակալեն եւ տանեն: Պարզապես, նրա խոսքերով, հիմա սկսել են քաղաքակիրթ եղանակով զբաղվել, մինչեւ հիմա ոտքով-ձեռքով էին զբաղվում»,- գրում է «Ժամանակ» թերթը: