Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով կազմակերպված միջոցառումների անցկացմամբ պայմանավորված՝ ապրիլի 22-ին Երեւանում որոշակի ժամանակահատվածներով կդադարեցվի տրանսպորտի երթեւեկությունը մի շարք հատվածներում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երթեւեկությունը կդադարեցվի, մասնավորապես, հետեւյալ հատվածներում.

ժամը 15:00 – 19:00

Հանրապետության հրապարակում

ժամը 17:30 – 19:30

Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչեւ Իսահակյան փողոցն ընկած հատվածում

ժամը 17:00 – 21:00

Շահումյան հրապարակում

ժամը 17:00 – 22:00

• Սայաթ Նովայի պողոտայի՝ Մաշտոցի պողոտայից մինչեւ Տերյան փողոցն ընկած հատվածում

• Տերյան փողոցի՝ Սայաթ Նովայի պողոտայից մինչեւ Թումանյան փողոցն ընկած հատվածում

• Թումանյան փողոցի՝ Աբովյան փողոցից մինչեւ Մաշտոցի պողոտա ընկած հատվածում

• Հյուսիսային պողոտայում

ժամը 22:00 – 24:00

Մաշտոցի պողոտայի՝ Մոսկովյան փողոցից մինչեւ Կորյունի փողոցն ընկած հատվածում

Նշված ժամերին տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաեւ հասարակական տրանսպորտի երթեւեկությունը կկազմակերպվի հարակից փողոցներով։

Պատճառած անհարմարության համար, քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։