Իսրայելական «Հաարեց» թերթը հրապարակել է մի տեղեկություն, ըստ որի՝ թուրքական հատուկ ծառայությունները կանխել են «Հզբոլլահ»-ի կողմից Ստամբուլում հրեայի դեմ նախապատրաստվող հարձակումը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։
Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոն շնորհակալություն է հայտնել թուրքական իշխանություններին՝ հաջող օպերացիայի համար։ Ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության աղբյուրների՝ այս հարձակումը պետք է պատասխանը լիներ 2008 թվականին «Հզբոլլահ»-ի առաջնորդ Իմադ Մուգինեի սպանության համար։
Այս տարի «Հզբոլլահ»-ը եւս մեկ հարձակում էր նախապատրաստել Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա, սակայն ադրբեջանական անվտանգության ուժերը եւս այն կանխել են։
Իսրայելցի պաշտոնյաները նշում են, որ «Հզբոլլահ»-ը ցանկանում է Լիբանանին եւ Իսրայելին նոր պատերազմի մեջ չներքաշելու համար՝ հեռու թիրախներ ընտրել։




























