Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսին Բոբի Բրաունը պայմանավորվածություն է ձեռք բերել դատախազի հետ եւ ազատվել 6-ամսյա կալանքից, որը նրան սպառնում էր անվավեր վարորդական իրավունքով անսթափ վիճակում մեքենա վարելու համար: Նա երեք տարի պայմանական է ստացել, որի  ընթացքում պետք է անընդհատ ներկայանա ոստիկանական բաժանմունք: Խախտողին նաեւ պարտավորեցրել են ալկոհոլային կախվածության դեմ երեքամսյա ծրագիր անցնել, հայտնում է «Ատմոսֆերան»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լոս Անջելեսի ոստիկանությունը մարտին ձերբակալել էր Բոբի Բրաունին: Տղամարդը ձերբակալվել էր  անսթափ վիճակում կամ թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով: Պարզվել էր նաեւ, որ  նրա վարորդական իրավունքն անվավեր է եղել: Բանտում մեկ օր անցկացնելուց հետո երգչին բաց էին թողել 5 հազար դոլար տուգանքի դիմաց: