Այս շաբաթ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում փոխարժեքային լուրջ տատանումներ չեն գրանցվում, իսկ հայկական դրամն ավելի հակված է ամրապնդման: Սա հավանաբար հետեւանք է նախընտրական շրջանում կուսակցությունների եւ մեծամասնական թեկնածունների նախընտրական ծախսերի աճով (արտարժույթի առաջարկի աճ):

Այսօր` ապրիլի 26-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է  392.50 դրամ` երեկվա համեմատ նվազելով 0.03%-ով կամ 0.11 կետով:

Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 2.45 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքը կայունացել է 391-393 դրամի սահմաններում:

Վերջին շրջանում բորսայում պահանջարկ է ձեւավորվում նաեւ «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի նկատմամբ: Այսօր եւս կատարվել է մեկ գործարք այդ ընկերության բաժնետոմսերով: Վաճառվել է 1000 դրամ անվանական արժեքով 7 հատ բաժնետոմս` 1200 դրամով: